«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Վարազդատ Հարությունյանն է։
– Թեպետ մեզանում դատաիրավական համակարգը երբեք էլ չի փայլել անաչառությամբ, սակայն այժմ առավել, քան երբեւէ, մարդիկ չեն վստահում իրավապահներին, եւ անգամ նրանք, ովքեր բացահայտորեն ենթարկվում են բռնության իշխանությունների կողմից, անիմաստ են համարում դատարան դիմելը, որովհետեւ չկա վստահություն համակարգի հանդեպ։ Ինչո՞ւ։
– Մարդիկ տեսնում են, որ չկա արդար դատական համակարգ եւ չկա քրեական հետապնդում իրականացնող մարմինների բավարար անկախություն։ Փաշինյանը հայտարարություն է անում, դրանից քիչ անց դատախազությունը նույն գործի շրջանակներում հաղորդագրություն է տարածում։ Նյութապես քաղաքացիներին շահագրգռելու մասով էլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին հետապնդում են ամենաբիրտ ձեւով, կիրառում են ամենախիստ միջոցները, բայց արդեն յոթերորդ օրն է՝ Արման Թաթոյանը համանման մի ձայնագրություն է հրապարակել՝ Արմավիրի մարզի հայտնի դասախոսի մասնակցությամբ, սակայն մինչ այս պահը որեւէ վարույթ չի նախաձեռնվել, ոչ էլ, բնականաբար, ինչ-որ անձի դեմ մեղադրանք կա, խափանման միջոցի մասին խոսելն էլ անիմաստ է։ Նման խտրական արդարադատության պարագայում մարդիկ ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ իրավական համակարգից։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































