Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ դատարաններ, ապաքաղաքական իրավական ինստիտուտներ. ինչ են խոստանում «Հանուն Հանրապետության»-ն ու «Նոր ուժը»

Մայիս 22,2026 22:22 Share

Անկախ դատարաններ և խորքային վեթինգ: Սա իրավական ոլորտին վերաբերող «Հանուն Հանրապետության» կուսակցության նախընտրական խոստումներից է: Կուսակցությունը հանձնառել է նաև 1999-ի և 2008-ի ոճրագործությունների ամբողջական հետաքննություն, պետություն-եկեղեցի տարանջատում՝ Սահմանադրությամբ։

Թեև հիշեցնենք, որ գործող Սահմանադրության հոդված 17-ով արդեն իսկ եկեղեցին անջատ է պետությունից: Այս հոդվածը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Երաշխավորվում է բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։

Իրավական ոլորտում ինչ բարեփոխումներ է խոստանում «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։

Այս քաղաքական ուժը խոստանում է ստեղծել քաղաքական ազդեցությունից իրապես ազատ, պրոֆեսիոնալ իրավապահ համակարգ, դատարանների անկախության ապահովում, պայքար կոռուպցիայի և հովանավորչության բոլոր դրսևորումների, մասնավորապես՝ «էլիտար» կոռուպցիայի դեմ, պետական և համայնքային գնումների քաղաքականության թափանցիկության և հաշվետվողականության ապահովում։

«Նոր ուժը» խոստանում է նաև ընտրական համակարգի կատարելագործում, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մեջ մեծամասնական ընտրակարգի և տարածքային տարրերի ներդրման հարցի հանրային քննարկում, տեղական ինքնակառավարման ապահովումն ու զարգացումը, վերջին տարիներին կենտրոնական իշխանության և կառավարող ուժի կողմից ՏԻՄ-ի դեմ ագրեսիվ և հակաօրինական միջամտության բացառումը, ավագանու ինստիտուտի ուժեղացումը։

Այս քաղաքական ուժը խոստանում է նաև անկախ սահմանադրական մարմինների՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի, Հաշվեքննիչ պալատի, Բարձրագույն դատական խորհրդի, Կենտրոնական բանկի ապաքաղաքական զարգացումը։

Ինչպես նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմի (ինչպես նաև 2021 թ․ մայիսի, 2022 թ․ սեպտեմբերի, 2023 թ․ սեպտեմբերի և այլ ռազմական էսկալացիաների) բոլոր հանգամանքների վերհանումը, քաղաքական կաշկանդվածությունից զերծ քննությունը, իրավական և քաղաքական գնահատականը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031