«Ձեր մատնանշած պաշտոնյան ժամանակ առ ժամանակ բոլորի նկատմամբ նման խոսելաոճ է իրեն թույլ տալիս»,-լրագրողի հարցին՝ ինչո՞ւ հասանք նրան, որ ՀՀ-ի հետ այպիսի ձևով են խոսում, ինչպես, օրինակ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, այսպես արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց՝ բոլոր հարաբերություններում էլ խնդիրներ ծագում են․ «Մենք ընդհանրապես տրամադրված չենք մթնոլորտն էլ ավելի լարելուն։ Խնդիրներից շատերը նախկինում էլ եղել են՝ ծիրանի մուտք, գինու մուտք, օղու մուտք․ «Մենք կառուցողական մթնոլորտում մեր ընկերների հետ կքննարկենք և կգտնենք լուծումներ։ Մենք մեր ինքնուրույն որոշումներն ենք կայացնում, մշտապես շահագրգռված ենք ՌԴ-ի հետ մեր նորմալ գործընկերությունը զարգացնելու և պահպանելու տեսանկյունից։ Եթե նման հարաբերություններն այս կամ այն պաշտոնյային դուր չի գալիս, պետք է փորձել բացատրել, որ սա գործընկերային է և հակառակից ոչ մենք ենք շահում, ոչ իրենք»։
Այն, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ ՀՀ-ին Եվրոպան օգտագործում է ՌԴ-ի դեմ և հարցին՝ ՀՀ-ն օգտագործվո՞ւմ է ՌԴ-ի դեմ, Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց․ «Իհարկե, ոչ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք բազմաթիվ գործընկերական և ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունենք և հաստատել ենք տարբեր երկրների հետ, բայց որևէ երկու հարաբերություն երրորդ գործընկերոջ դեմ ուղղված չէ։ Մենք շարունակում ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ կառուցողական մթնոլորտում առողջ ու մեր ընկալմամբ հավասար գործընկերային հարաբերություններ կառուցել»։
Փաստմանը՝ շատերի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունը չի գիտակցում, որ եթե ՌԴ-ի դեմ է դուրս գալիս, նշանակում է տնտեսական խզում, որը հանգեցնելու է հայ ժողովրդի տնտեսական վիճակի ծանրացմանը, քանի որ տնտեսական շատ կապերով ենք կապված ՌԴ-ին, Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց․ «Ո՞նց կարելի է դա հերքել։ Հարցն օդում կա, հրապարակային էլ է հնչում։ Ամեն ինչ մի կողմ, բայց իրենք ո՞ւմ շահերն են ներկայացնում՝ հայ ժողովրդի՞ շահերն են ներկայացնում, թե երրորդ երկրի սպառնալիքներն են ներկայացնում, գործիքն են ու գործակալը։ Գնալով համոզվում եմ, որ հավաքական առումով ուղիղ ենթարկվում են ու կատարում որոշակի կանտորաների հրահանգները, որոնց գրասենյակները ՀՀ-ում չեն»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































