Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար՝ Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին․ մահացել է 1,5 տարեկան երեխա

Մայիս 24,2026 23:14 Share

Մայիսի 24-ին, ժամը 18։50-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ բնակավայրի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «GAZ» մակնիշների ավտոմեքենաները։

«VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է, որտեղ բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը։

Փրկարարները «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

ՆԳՆ ՓԾ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որը մահացել է, 1,5 տարեկան տղա երեխա է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031