Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը Իրանի հարցով բազմակողմ հեռախոսազրույց է ունեցել

Մայիս 25,2026 15:26 Share

Ermenihaber.Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտնում է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Բազմակողմ հեռախոսազրույցին մասնակցել են նաև Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆան, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը, Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էս-Սիսին, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը, Պակիստանի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներ։

Գործընթացի առանցքում եղել են Իրանին և Մերձավոր Արևելքին առնչվող վերջին զարգացումները։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան մշտապես կողմ է խնդիրների կարգավորմանը դիվանագիտական ճանապարհով և գոհունակություն է հայտնել, որ Իրանի հետ դիվանագիտական գործընթացը հասել է ԱՄՆ նախագահ Թրամփի մատնանշած մակարդակին (խմբ. «Կառուցողական են»)։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ սպասվող համաձայնությունը կապահովի ազատ տեղաշարժը Հորմուզի նեղուցով, ինչը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու կթեթևացնի համաշխարհային տնտեսության բեռը։

Թուրքական պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բանակցային գործընթացին նպաստած երկրներին և հավելել, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Իրանի հետ հնարավոր համաձայնագրի կիրարկման փուլում։ Նա վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում լուծումներ կգտնվեն նաև խնդրահարույց թվացող այլ հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

«Թուրքիան ցանկանում է թևակոխել մի նոր շրջան, որտեղ տարածաշրջանի երկրները սպառնալիք չեն հանդիսանա միմյանց համար։ Արդար խաղաղությունը պարտվողներ չի ունենա»,- հավելել է Էրդողանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031