Լրահոս
Օրվա լրահոսը

Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով․ վարույթի նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասով

Մայիս 26,2026 11:51 Share

Ռ․Ս․-ն 1997-2005 թվականները զբաղեցնելով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի պաշտոնը, ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ՝ Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին սեփականության իրավունքով հանձնված՝ Զաքարիա Սարկավագի փողոցի 50 հասցեում գտնվող՝ 113 մլն 900 հզր ՀՀ դրամ շուկայական արժեքով, 16-րդ պոլիկլինիկայի 2370 քմ մակերեսով անավարտ շենքը 2003 թվականի մայիսի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա օտարել է 9 մլն 218 հզր 600 ՀՀ դրամով։

Արդյունքում, էական վնաս է պատճառվել համայնքում բնակարանային հաշվառման վերցված կարիքավոր ընտանիքների իրավունքներին և օրինական շահերին՝ վերջիններիս զրկելով բնակարաններից, իսկ Երևանի քաղաքապետարանը զրկվել է Հայաստանի խուլերի միավորման բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանված կարգով հատկացնելու համար 10%-ը տնօրինելու հնարավորությունից։

Ռ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։

Ռ․Ս․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031