Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ՀԱՊԿ-ի գործունեությանը չի մասնակցում մտացածին պատճառներով»

Մայիս 26,2026 18:25 Share

«Ազատություն». «Հայաստանն ամեն անգամ, չմասնակցելով ՀԱՊԿ հավաքներին, մտացածին պատճառներ է մատնանշում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Ռուսաստանցի պաշտոնյայի պնդմամբ՝ «Վերջերս հայկական կողմը նույնիսկ իրեն նեղություն չի տալիս և չի փոխում պատճառաբանությունը։ Մշտապես նույն պատճառն է նշվում՝ Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական կոնֆլիկտին ՀԱՊԿ թույլ արձագանքը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը»,- նշել է Շոյգուն։

«ՀԱՊԿ-ը պաշտպանական կազմակերպություն է։ Այն արձագանքում է այն ժամանակ, երբ իրեն դիմում են՝ այս կամ այն պետության վրա հարձակման պատճառով»,- նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031