Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էր՝ Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի ողնաշարն է։ Հիմա Արցախ բառից խրտնում է»․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Մայիս 26,2026 23:00 Share

«Էս մարդը հանձնվել է Ալիևին»․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Ասում էր՝ Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի, Ղարաբաղի ողնաշարն է։ Հիմա Արցախ բառից խրտնում է։ Արցախը չկա, Ադրբեջանի դրոշը Կապանի վրա է, եթե ինքը մնաց, մի բացառեք, որ վաղը 1992 թիվն է կրկնվելու»,- Կապանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի պատգամավորի թեկնածու Աղվան Վարդանյանը։

Նա, անդրադառնալով ՔՊ-ական Նարեկ Բաբայանին, ասաց․ «Ասում էր՝ Նարեկ Բաբայանին ընտրեք քաղաքապետ, նա ոչ մի բիզնես, սեփականություն չունի, չի կարող պետական պաշտոնյան բիզնես, սեփականություն ունենալ։ Նա հիմա բիզնես ու սեփականություն ունի՞, թե՝ ոչ։ Այսօր մարդիկ է ընդունում տասնյակներով գործի Քաջարանի կոմբինատում, որ գնան, ընտրեն սրանց։ Հերթ է կանգնեցնում, ասում՝ դիմում գրեք, ընտրություններից հետո գործի կընդունեմ»։
Ըստ Աղվան Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանը մտածել է, որ իշխանություն պահելու միակ ձևը հանձնվելն է․ «Ինքը հանձնվել է Ալիևին, Թուրքիային և պատրաստ է կատարել նրանց բոլոր ցանկությունները»։

Կապանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031