«Ազատություն». Նախօրեին ԱՄՆ կառավարական կաբինետի նիստի ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի կարգավորումից հետո Միացյալ Նահանգները «հիանալի նոր հարաբերություններ» ունի Հայաստանի հետ։
«Նախորդ գիշեր ես կանգառ կատարեցի նաև Հայաստանում Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին նախաստորագրելու համար։ Սա կարևորագույն հենասյուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի, որին Դուք [Թրամփը. – խմբ․] կարողացաք հասնել», – ասել է Ռուբիոն, – «Մենք նրանց [Հայաստանի. – խմբ․] հետ նաև կարևորագույն հանքանյութերի, ինչպես նաև ռազմավարական ներգրավման հուշագրեր ստորագրեցինք»։
Ռուբիոյի խոսքով՝ Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները «շատ երկար ժամանակ լճացած էին մնացել»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































