ԵԱՏՄ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից, հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ նշելով, որ դրա մասին է վկայում Աստանայի գագաթնաժողովից հետո չորս առաջնորդների համատեղ հայտարարությունը։
«Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է շահում, և ինչ է կորցնում՝ ընտրելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ նա նշել է. «Մենք հարգում ենք հայ ժողովրդի ընտրությունը։ Եթե հայ ժողովուրդը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից և ընտրի Եվրամիությունը, չենք կարող դեմ լինել»։


















































