Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կմտածի Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ընտրության մասին, երբ այդ հարցն իսկապես օրակարգում հայտնվի․ Մհեր Գրիգորյան

Մայիս 31,2026 17:52 Share

Հայաստանը կմտածի Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ընտրության մասին, երբ այդ հարցն իսկապես օրակարգում հայտնվի, «Վեստի» լրատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,- հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը։

Նա նշել է, որ ներկայումս Հայաստանի առաջ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի դրված։

«Երբ հարցն իսկապես սուր կերպով դրվի, երբ այդ հարցի շուրջ հստակություն լինի, այդ ժամանակ էլ կանցկացնենք համապատասխան գնահատումներ և սթրես-թեստեր, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այժմ մենք պարզապես նման սցենար չենք դիտարկում», – ասել է Գրիգորյանը։

«Մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության հետ կապերը խզելու հարց դրված չէ։ Հետևաբար, մենք այս պահին որևէ անհրաժեշտություն չենք տեսնում հաշվարկներ կատարելու՝ գնահատելու համար, թե ինչ վնաս կարող է կրել տնտեսությունը ԵԱՏՄ-ի հետ կապերի կրճատման կամ խզման դեպքում», – հավելել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը հաշվարկել է հնարավոր տնտեսական կորուստները նման իրավիճակում։

Գրիգորյանը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի շուկա ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները տեխնիկական բնույթ են կրում, և ներկայումս իմաստ չունի եզրակացություններ անել հայ-ռուսական առևտրաշրջանառության վերաբերյալ։

«Հետևաբար, ես պարզապես իմաստ չեմ տեսնում առևտրաշրջանառության վերաբերյալ որևէ վերլուծություն անելու։ Հուսով եմ, որ այն խնդիրները, որոնք այժմ առաջանում են Ռուսաստանի ուղղությամբ ապրանքների տեղաշարժի ընթացքում, տեխնիկական են և շուտով կվերանան», – ասել է Հայաստանի փոխվարչապետը։

Նա նաև նշել է, որ կիսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ երկիրը պետք է հարստանա։

«Իհարկե, ես կիսում եմ վարչապետի կարծիքը։ Դա ինքնին ակնհայտ է։ Թե ինչպես է Հայաստանը հարստանալու, ինչ տնտեսական հոսքեր կլինեն, դա երկար քննարկման թեմա է։ Այս պահին դժվար է այդ հարցին կարճ պատասխան տալ», – ասել է Գրիգորյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031