Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ինձ համար թալանչիության խորհրդանիշն է. Արման Թաթոյան

Մայիս 31,2026 22:31 Share

«Մեր ժողովրդին պահում են այս վանդակի մեջ՝ նախկին, ներկա, պրոռուսական, պրոարեւմտյան, պրոամերիկյան, հիմա էլ այս իշխանությունները ադրբեջանական պաշտպանության ներքո են: Այս համակարգը գործող իշխանությանը հնարավորություն է տալիս ավելի ուժեղանալ»,- այսօր Կապանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ արձագանքելով մի երիտասարդի դիտարկմանը,  թե շատ հաճախ իշխանությունները Արման Թաթոյանին էլ են կապում նախկին իշխանությունների հետ՝ վախեցնելով, որ եթե իշխանափոխություն լինի, նախկին համակարգի վերադարձ է լինելու:

Երիտասարդը Թաթոյանից նաեւ հետաքրքրվեց՝  եթե այս իշխանություններին, այնուամենայնիվ,  հաջողվի վերարտադրվել, որո՞նք են լինելու Թաթոյանի  եւ նրա  քաղաքական թիմի հաջորդ քայլերը:

«Մեր թիմի պարագայում երաշխավորված ուղղակի ասում եմ՝ նման բան չկա»,- վստահեցրեց Թաթոյանը՝ անդրադառնալով նախկինների հետ հնարավոր կապին:

Ըստ Թաթոյանի, եթե գործող իշխանությունները բոլորին, այդ թվում իրեն կապում են նախկինների հետ, իր մեջ հարց է առաջանում՝ ինչ են հասկանում նախկին ասելով. «Հասկանում են թալանչի՞,կոռուպցիոնե՞ր եւ այլն, է այսօր այդ մարդիկ լիքն են իշխանության մեջ: Վերցնենք Ազգային ժողովը , պատգամավոր կա՝ Գագիկ Մելքոնյան, այդ մարդը իմ մոտ ասոցացվում է  բանակի համազգեստներ , ամեն ինչը թալանած մարդկանցից մեկը, որովհետեւ քանի տարի եղել է թիկունքի գծով տեղակալ: Ինքը ինձ համար թալանչիության խորհրդանիշերից է: Ի՞նչ իրավունքով են այլեւս որեւէ մեկին  կապում դրա հետ: Այս իշխանությունը նախկինի մեջ ճպճպում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031