Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

Եվրոպական երկրները մերժում են Թուրքիայից ստացվող վիզայի դիմումների զգալի մասը

Հունիս 01,2026 15:57 Share

Ermenihaber. Մահմեդականների Քուրբան Բայրամի (Զոհաբերության տոն) կապակցությամբ կտրուկ աճել է Թուրքիայի քաղաքացիների դիմումները եվրոպական վիզա ստանալու համար։ Դա հանգեցրել է մերժումների աննախադեպ բարձր մակարդակի։ Եվրոպական 7 երկրներում Թուրքիայի քաղաքացիների վիզայի դիմումների մերժման ցուցանիշը հասել է 20-35 տոկոսի։

Վերջին տարիներին եվրոպական երկրները գնալով խստացնում են Թուրքիայից ներկայացվող վիզայի դիմումների նկատմամբ իրենց քաղաքականությունը։ Դրա հետևանքով Թուրքիայի քաղաքացիների վիզայի հայտերի մերժման մակարդակը հասել է պատմական առավելագույնի։

Եվրոպական երկրները, տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով, այդ թվում քաղաքական զարգացումները, սկսել են Թուրքիայից ստացվող վիզայի դիմումների զգալի մասը մերժել։ Տվյալների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների վիզայի դիմումների ամենաբարձր մերժման ցուցանիշ ունեցող եվրոպական երկրներն են.

Մալթա — 34.8%
Լեհաստան — 29.3%
Շվեդիա — 26.5%
Նորվեգիա — 24.7%
Ֆինլանդիա — 21.2%
Գերմանիա — 21.1%
Դանիա — 19.2%

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930