«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը
Այլևս ակնհայտ է, որ իշխանությունները մոռացության են մատնել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, որոնցից մի քանիսը գերության մեջ են 5 տարուց ավելի։
Գերիների վերադարձը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգներից մեկը, որի ուղղությամբ աշխատանք կարող է կատարել միայն ուժեղ իշխանությունը։ Իշխանություն, որը չի վախենում նաև գերիների վերադարձից։
Հունիսի 7-ին բոլոր նրանք, ովքեր իրենց ձայնը տալու են գործող իշխանությանը կամ չեն գնալու ընտրության, պետք է գիտակցեն, որ առնվազն չեն աջակցում Ռուբեն Վարդանյանի ու մյուսների վերադարձին։
Կարդացեք նաև
Գնա՛ ընտրության, օգնիր քո ձայնով, որ մեր հայրենակիցները վերադառնան գերությունից։


















































