Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի հնարավոր չի լինելու այլընտրանքային շուկաներ ստեղծել․ Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանից ՌԴ արտահանումների սահմանափակումների մասին

Հունիս 02,2026 16:49 Share

«Տնտեսությունը չի լինում իշխանամետ կամ ընդդիմադիր, տնտեսությունը կամ զարգանում է կամ քանդվում։ Այսօր արդեն կանգնած են քանդման եզրին՝ վարկերի տակ, աշխատողների աշխատավարձեր, չգիտեն՝ ապրանքը պահո՞ւմ են, թե՞ թափում են»,- Արարատի մարզի Մասիս քաղաքում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ, «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Հայաստանից ՌԴ արտահանումների սահմանափակումների մասին հարցին։

«Կարող եմ գրել՝ ստորագրել․ 10 տարի իրենք չեն կարողանալու այլընտրանք ստեղծել (նկատի ունի՝ այլընտրանքային շուկա-Ն․ Գ․)։ Ժողովուրդը սնանկանալու է, աղքատանալու է, քանդվելու է, վերանալու է։ Կվստահեն՝ կտան՝ մեկ օրում կբացեմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բեռնատար մեքենայի վարորդ Սամվելը սեղմեց Գագիկ Ծառուկյանի ձեռքը՝ ասելով, որ իր համար պատիվ է նման մարդու ձեռքը սեղմել․ «100-ավոր վարորդների անունից եմ ասում՝ ՀՀ-ում շատ լուրջ է լոգիստական ծառայությունների հարցը։ Տեսեք ոնց է՝ ղըրղզը, ղազախը, ուզբեկը, ռուսը, օսեթինը՝ մեր բեռը ստեղից բարձում են գնում են, մենք դատարկ ենք գնում։ Մեր ֆուռերը ոնց ենք բարձում՝ լոգիստը զանգում է, ոնց որ «Գումի» շուկան լինի․․․ ՀՀ-ում միակ մարդն եք, որ կարողանաք ոլորտը սարքել միասնական, որ լինի՝ կիլոմետրաժ-գումար․․․»։

Գագիկ Ծառուկյանը չթողեց, որ նա խոսքը շարունակի, ասաց՝ խնդրին լավատեղյակ է, բայց դրա համար պետք է, որ քաղաքացիները ամսի 7-ին վստահեն իր քաղաքական ուժին, որ ինքը կարողանա խնդիրները լուծել․ «Տվեք՝ մեկ օրում կարգավորեմ, բոլոր վարորդներին ասա՝ որպես հայ, որտեղ մտնեք՝ կանաչ ճանապարհ»։

«Ցավդ տանեմ, գնա 3-իդ դպրոցը նայի ու քոլեջը նայի, որ էլ չասես՝ դպրոց են սարքել»,- այսպես դիմեց Գագիկ Ծառուկյանին չորս անչափահաս երեխաների հայրը, որը սխալ էր հասկացել Գագիկ Ծառուկյանի ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս խոսում էր Հայաստանում փակված դպրոցների մասին, այն դեպքում, երբ իշխանություններն ամեն օր հայտարարում են, թե դպրոցներ են կառուցել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930