Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձուկը գլխից է հոտում․ իրենց ղեկավարի պահվածքը փոքրիկ խմբակի անդամներին հիմք է տալիս, որ այդ դեպքերը շարունակվեն»

Հունիս 02,2026 21:55 Share

«Հունիսի 7-ից հետո կունենանք իշխանություն, որը կտարածի միայն սեր ու հարգանք, որը թույլ չի տա, որ որևէ մեկը հարվածի կնոջը, անշնորհքություն անի, անդաստիարակ պահվածք դրսևորի»։

«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր երթ անցկացրեց Մասիս քաղաքում այն բանից հետո, երբ Մասիսում հարձակում էր տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների վրա։

«Մենք եկել ենք՝ ցույց տալու, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կողքին ենք։ Ես որ ասում էի՝ իրենց ղեկավարի պահվածքը փոքրիկ խմբակի անդամներին հիմք է տալու, որ այդ դեպքերը շարունակվեն, փաստորեն ճիշտ էի ասում»,- ասաց «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

Երթից հետո Դավիթ Ղազինյանը դիմեց մասիսցիներին․ «Այս արատավոր երևույթները, որոնք այսօր կատարվում են, գալիս են այնտեղից, որ ձուկը գլխից է հոտում։ Դա գալիս է գլխից, Աստված առաջ, հունիսի 7-ից հետո կունենանք իշխանություն, որը կտարածի միայն սեր ու հարգանք, որը որևէ պարագայում թույլ չի տա, որ որևէ մեկը հարվածի կնոջը, անշնորհքություն անի, անդաստիարակ պահվածք դրսևորի։ Այդ պատճառով վաղը՝ 19։00-ին լինենք Հանրապետության հրապարակում, որպեսզի դնենք փոփոխության սկիզբը, իսկ հունիսի 7-ին բերենք փոփոխություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/live/r6B-_dZNYAI

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930