Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նման նամակներ ստանում են նաև շարքային քաղաքացիները, ապա սա իրական վտանգ է ազատ, անկախ ընտրությունների անցկացմանը»

Հունիս 03,2026 16:59 Share

AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը

AntiFake.am-ի էլեկտրոնային փոստի հասցեին անձնական, ընտանիքի անդամներին սպանելու և կյանքին ուղղված սպառնալիքներով ու հայհոյանքներով նամակներ են ստացվում, որտեղ հարկադրվում է անել ճիշտ ընտրություն, չսխալվել, դուրս չգալ Կառավարության դեմ․․․

Եթե նման նամակներ ստանում են նաև շարքային քաղաքացիները, ապա սա իրական վտանգ է ազատ, անկախ ընտրությունների անցկացմանը։

Տեսնենք իրավապահները նույն ջանասիրությամբ, ինչ ջանասիրությամբ, որ գնում են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետևից, կգնա՞ն այս նամակների պատվիրատուների հետևից»։

«Փաստինֆո» գործակալությունը նույնպես հայտնում է, որ սպանության սպառնալիքներով էլեկտրոնային բազմաթիվ նամակներ է ստացել։

«Տեղեկացանք, որ նման բնույթի նամակներ այլ լրատվամիջոցներ էլ են ստացել», – նշում է «Փաստինֆո»-ն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել