Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի խնդրանք ունեմ․ բոլոր կուսակցություններով միանաք՝ չթողեք Նիկոլը հաղթի»․ քաղաքացին՝ Գագիկ Ծառուկյանին

Հունիս 03,2026 18:25 Share

«Մի խնդրանք ունեմ․ բոլոր կուսակցություններով միանաք՝ չթողեք Նիկոլը հաղթի»,- Նոր Նորքում նախընտրական քարոզարշավի ժամանակ, մոտենալով «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հորդորեց մի կին։

«Գնացեք ընտրատեղամաս, որ երկիրը ապագա ունենա։ Գնացեք ընտրատեղամաս, որ պառակտման, թշնամանքի դարաշրջանն ավարտվի մեր հասարակության ներսում։ Գնացեք ընտրատեղամաս, որ երկիրը դադարի թուրքի առջև ծնկի գալ։ Գնացեք ընտրատեղամաս, որ քաղաքացին չդառնա տուգանքի մատերիալ, գնացեք ընտրատեղամաս, որ երկիրը չմխրճվի գյուղատնտեսական պատերազմի մեջ»,- Նոր Նորքի բնակիչներին այսպես դիմեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։

«Ես ուզում եմ կրկնել, որ Ծառուկյանը չի իջնելու այդ մակարդակին։ Ես իմ կլասը չեմ գցելու։ Այսօր հիմնական հարցն այն է, որ երկրի ղեկավարն ասելու բան չունի ժողովրդին, ութ տարի խաբել է, ինչ ասել է, հակառակն է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ու ընդդիմադիր մյուս գործիչներին ուղղված հերթական մեղադրանքներին։

Հիշեցրեց՝ ութ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատերազմ է բերել, պատերազմում պարտվել ենք, հողեր ենք կորցրել, զոհեր ենք ունեցել, վիրավորներ, հեղինակազրկվել ենք, Բաքվի բանտերում գերիներ ունենք․ «Ասելով՝ խաղաղություն ենք բերել, մի հատ էլ տնտեսական պատերազմ է բերել Ռուսաստանի հետ։ Դրա տակից չեն կարա դուրս գալ։ Այսօր ինքը նյարդային վիճակում է, որովհետև Ծառուկյանը տեղը-տեղին, պարզ ասում է խնդիրը, հարցը, լուծումը՝ ո՞նց պետք է լինի։ Դե ինքն էլ թող ասի։ Ես ասում եմ, որ մարդիկ վարկի տակ են, պետք է համաներում լինի, առողջապահությունը, կրթությունն անվճար պետք է լինեն»։

Հիշեցնենք, այսօր հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը դիմել է դատարան՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով հերքում, ներողություն, ինչպես նաև 9 մլն դրամի փոխհատուցում՝ զրպարտության ու վիրավորանքի համար պատճառված վնասի փոխհատուցման համար։

Մանրամասները՝ տեսանյութում

«Վիտյա Այվազյան» ազատամարտիկների միության կողմից Գագիկ Ծառուկյանին շնորհակալագիր շնորհվեց՝ հայրենասիրական արժեքների պահպանմանը նրա նպաստի համար։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930