Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ՝ կամ պաշտպանում ենք մեր ինքնությունը և պետականությունը, կամ կորցնում ենք այն, ինչ սերունդներով պահել ենք»

Հունիս 03,2026 21:21 Share

«Եկեք արձանագրենք, որ սրանք սովորական ընտրություններ չեն, սա ճակատագրական ընտրություն է և մեր մեծ հաղթանակի սկիզբն է։ Այս հրապարակից այսօր հնչում է մեկ հստակ ուղերձ՝ փոփոխությունները գալիս են, և մենք միասին դրանք դարձնելու ենք իրականություն»,- Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ վերջին 8 տարիներին Հայաստանի քաղաքացիներին խոստացան ապագա, բայց բերեցին հայաթափված Արցախ և տագնապի մեջ գտնվող Հայաստան։ Խոստացան հաղթանակներ, բայց բերեցին պարտություններ, խոստացան սեր, բայց բերեցին պառակտում և ատելություն, խոստացան բարեկեցություն, բայց բերեցին աղքատություն։

«Այսօր մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ՝ կամ պաշտպանում ենք մեր ինքնությունը, մեր պետականությունը, մեր արժեքները, կամ կորցնում ենք այն, ինչ սերունդներով պահել ենք։ Մենք խոսում ենք իրական խաղաղության մասին, խաղաղությունը չի կարող լինել վախ տարածելով, խաղաղությունը չի կարող լինել Ադրբեջանի պահանջով քո Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելով։ Մենք ասում ենք, որ ունենալու ենք իրական, ուժեղ, երկարատև ու արժանապատիվ խաղաղություն՝ առաջնային համարելով մեր հասարակության բարեկեցությունը»,- նշեց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է լինի արժանապատվության վերականգնում, իրավունքի գերակայություն, այլ ոչ թե կալանքի գերակայություն։ Հայաստանում ամեն ընդդիմախոսի չպետք է հետապնդել, դա չէ հայի տեսակը, հայի տեսակը կնոջը քաշքշելու մասին չէ, հայի տեսակն ուժեղն է, արժանապատիվն ու մարդասերն է։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930