Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 26-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը՝ ժամը 13-ի սահմաններում, շրջագայության ընթացքում նկատել են, որ Արմենակյան 123 հասցեի մոտ տեղադրված գովազդային վահանակին ձգակցված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիվ 16 համարի ընտրական պաստառին է մոտեցել միջին հասակի, երկարավուն մազերով, սպիտակ շապիկով, կապույտ ջինսե տաբատով երիտասարդ, որը պոկել է պաստառը և ամրացրել աղբամանի վրա։
Իրավապահները երիտասարդին բերման են ենթարկել բաժին, պարզվել է, որ նա Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանող Ս. Ս.-ն է։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։


















































