Լրահոս
Հավերժ՝ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան

Օգոստոս 14,2026 10:58 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները»:

Չզարմանա՛ք, սա ոչ թե ավատատիրական կարգերով առաջնորդվող, հին գյուղի քյոխվայի նահապետական առաքելություն է, այլ հատված է՝ ՀՀ ՆԳՆ-ից, ոստիկանության ստորաբաժանումներին տված հանձնարարականից:

Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում, ու դեռ պարզ չէ, թե ի՞նչ իրավական մեխանիզմով պետք է վերահսկի այդ հարաբերությունների ընթացքն, ու վերջիններիս հետ ակտիվ աշխատանքներ տանի՝ հաշտեցնելու (թշնամանքը վերացնելու կամ մեղմելու) համար:

Եթե հաշվի առնենք հասարակությանը հոգեբանական լարվածության ու տարատեսակ սթրեսների ենթարկող տեղեկատվական-հակաքարոզչական հոսքերը, շատերի մոտ՝ միմյանց նկատմամբ հարգանքի ու հոգատարության բացակայությունը, վերջին տարիներին սոցցանցերով ակտիվորեն տարածվող թշնամանքը, տարբեր մարդկանց նկատմամբ զրպարտանքները, հրապարակային վիրավորանքները, բարի համբավի, պատվի ու արժանապատվության ոտնահարումները, հանրային պառակտումներն ու դրանցում ՔՊ-ականների ունեցած խոշոր մասնաբաժինը՝ ապա կարող ենք արձանագրել, որ ՆԳՆ այս անչափելի ու ֆորմալ հանձնարարականը, ոչ մի ոստիկան օբյեկտիվորեն չի կարողանալու կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31