Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ եթե Հայաստանը համարում է, որ իրեն ավելի շահավետ կլինի լինել Եվրամիությունում, քան Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), ապա կարող է կատարել այդ ընտրությունը, սակայն ոչ Ռուսաստանի հաշվին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կողմ ենք նրան, ինչ հայերն իրենք են համարում լավագույնը իրենց համար։ Եթե նրանք կարծում են, որ իրենց համար ավելի հարմար և ավելի լավ կլինի Եվրամիությունում, ապա, իհարկե, կարող են գնալ այդ ճանապարհով», – Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Օվերչուկը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Երևանը կգնա՞ ԵԱՏՄ-ի հետ վերջնական խզման։
Նա հավելել է, որ Երևանը կարող է նման ընտրություն կատարել, եթե ցանկանա։
«Բայց ոչ մեր հաշվին», – ընդգծել է ռուս պաշտոնյան։


















































