Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Հունիս 04,2026 17:57 Share

Sputnik Armenia. «Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք օգնել Երևանին և Բաքվին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև խաղաղության պայմանագիր կնքելու համար ռուսական հարթակ պատրաստելու և տրամադրելու հարցում», – Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը մշտապես աջակցում է Երևանի և Բաքվի ջանքերին՝ կարգավորելու հարաբերությունները՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի։

«Մենք զգալի ներուժ ենք տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը՝ այսինքն՝ Հարավային Կովկասի երկրներին և նրանց պատմական հարևաններին», – ասել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930