Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք սպառնում, ճնշում չենք գործադրում, մենք վստահելի գործընկեր ենք. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հունիս 04,2026 18:40 Share

«Այն քննարկումը, որ այսօր ունեցանք իմ գործընկերոջ՝ Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ, շատ կարևոր է։ Մենք, ԵՄ-ն, ձեռք ձեռքի տված աշխատում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության հետ և Հայաստանում գործող ընկերությունների հետ միասին՝ օգնելու ձեզ հաղթահարել այն ճնշումը, որը տեսնում եք այսօր»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով ռուսական կողմի սահմանափակումներին։

«Մենք ունեցանք շատ պրակտիկ քննարկում այս հանդիպման շրջանակներում, որը ներառել է լոգիստիկ և այլ հարցեր՝ եվրոպական շուկաներից ապրանքներ ներմուծելու և հնարավորություն ստեղծելու, որպեսզի հայկական արտադրանքը հանդիպի եվրոպական արտադրողին և ապահովի եվրոպական շուկայի մուտքը՝ արտահանումների հետ կապված։

Հետագայում ավելի կարևոր հայտարարություններ կարվեն։ ԵՄ-ն չէ, եվրոպական բարեկամները չեն, որ ձեզ խնդրում են ընտրություն կատարել։ Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, ճնշում չենք գործադրում, մենք օգնում ենք և ուզում ենք վստահ լինել, որ հայկական ընթացիկ համագործակցությունն ամենամեծ եվրոպական ցանցի՝ Եվրոպական միության հետ շարունակվում է և ձեզ դարձնում է ապահով»,- ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930