«Այս իշխանությունն արեց ամեն ինչ, որ այս քարոզարշավը դառնա թույնով լցված քաղաքական գործընթաց, լցված լինի ստով, ատելության խոսքով։ Այն, ինչ անում էին 2018-ից, այս քարոզարշավի ժամանակ ևս մեկ անգամ փորձեցին բաժանել մեր ժողովրդին, թշնամացնել իրար։ Ընտրություններից հետո պետք է սկսենք հակառակ գործընթացը՝ վերանորոգել մեր երկիրը»,- այսօր Սևանում «Հայաստան» դաշինքի վերջին հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ այս իշխանությունները, բացի երկիրը թունավորելուց, արել են ավելի վտանգավորը՝ մեզ դնելով ԵՄ-ՌԴ հակասության կենտրոնում․ «Նրանք Հայաստանի համար ընտրել են մի ճակատագիր, որը շատ նման է Վրաստանի, Ուկրաինայի ճակատագրին, դա մեզ պետք չէ, ու մենք դա մերժում ենք»։
Քոչարյանի խոսքով՝ ԵՄ-ՌԴ լարված, թշնամացած հարաբերություններ են, պատերազմի մեջ են Ուկրաինայի տարածքում, հիմա էլ նրանք միմյանց հակառակ քայլեր են ձեռնարկում մեր տարածքում՝ խաղալով մեր ժողովրդի ճակատագրով․ «Այն, ինչ արվում է այսօր իշխանությունների կողմից, ուղղակի Հայաստանի գյուղատնտեսության ոչնչացումն է լինելու, ինչի՞ համար, որ Նիկոլը աթո՞ռը պահի։ Տասնյակ հազարավոր մարդիկ դրանից տուժելու են, ինչի՞ համար, որ Նիկոլը աթո՞ռը պահի»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































