Լրահոս
Տանը նստել չլինի
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանն անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը անվճար կդարձնի, ծայրահեղ աղքատ ընտանիքները կստանան ամսական 150 000-ական դրամ աջակցություն. Մարիաննա Ղահրամանյան

Հունիս 05,2026 11:47 Share

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկվա բանավեճի քաղաքական հարցերի ու այդ մեկ անձի ստեղծած աղմուկի մեջ աննկատ մնաց այս չափազանց կարևոր տեղեկությունը` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԵՎ ՋՈւՐԸ ԱՆՎՃԱՐ կդարձնի։ Սոցիալապես խոցելի այս շերտի համար աջակցության այս նախաձեռնությունը կիրականացվի «Աղքատության հաղթահարման» պետական հիմնադրամի շրջանակներում։

Հիշեցնեմ, նույն հիմնադրամի միջոցներով ծայրահեղ աղքատ ընտանիքները կստանան ամսական 150 000-ական դրամ աջակցություն։ Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել
Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել։

Այսօր Հայաստանում 660 հազար մարդ աղքատ է, որից մոտ 200 հազարը երեխաներ են։ Շուրջ 30 հազար մարդ գտնվում է ծայրահեղ աղքատության շեմին։ Այս ծրագրերով Հայաստանում կարճ ժամանակահատվածվում վերացվելու է ծայրահեղ աղքատությունը, իսկ
երկրում աղքատության հաղթահարումը, ինչպես նշել է Սամվել Կարապետյանը, լինելու է իր պատվի հարցը։

Ուժեղ Հայաստանում չի՜ լինելու հացի խնդիր ունեցող մարդ։ Ուժեղ Հայաստան լինելու՜ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930