«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը «Դանիական հայկական բարեգորական առաքելություն» ՀԿ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուջյանն է։ Ծնվել է Բեյրութում։ Հայաստան է տեղափոխվել 90-ականներին։
Հենց այդ ժամանակներից սկսած տարին մի քանի անգամ անպայման Արցախ էր գնում։
Արցախի բոլոր շրջաններում հասցրել է լինել, բազմաթիվ ծրագրեր իրականացրել։ 2020-ի պատերազմից հետո ավելի հաճախ էր լինում Արցախում ու ավելի մեծ ծրագրեր փորձում կյանքի կոչել։ Նրա համար՝ Արցախը միայն տարածք չէ, այլև՝ մեր ինքնության հայելին։


















































