Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն անձը քվեարկել է երկու անգամ․ ահազանգեր տեղամասերից

Հունիս 07,2026 10:38 Share

Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ։

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում հանձնաժողովի նախագահը ՔՊ-ական գյուղապետն է, գնում է քվեախցիկի հետևը կանգնում է և բոլորի քվեարկությանը հետևում է, որ գյուղացիները քվեարկեն ՔՊ-ին:

28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվում։

Հակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի։ Ադոնց փողոցում ընտրատեղամասերի դիմաց թռուցիկներ են։

Համատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները ուղղորդում են բնակիչներին մտնել ընտրատեղամաս և քվեարկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։

Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի հարակից տարածքում միջադեպ է գրանցվել ոստիկանի, մեկ այլ քաղաքացու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի միջև։
Վերջինիս ավտոմեքենայի վրա փակցված են եղել ՔՊ-ի նախընտրական քարտեզն ու «16» համարի քարոզչական պիտակը։ Ոստիկանը քաղաքացու հորդորով զգուշացրել է ՔՊ-ականին հեռացնել քարոզչական նյութերը ընտրական տեղամասի դիմաց կայանած ավտոմեքենայի վրայից, սակայն ՔՊ վստահված անձը հակադարձել է. «Սա իմ սեփական տարածքն է»։
Միջադեպի ընթացքում մեկ այլ քաղաքացի ևս նկատողություն է արել քարոզչական նյութերի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ ՔՊ-ականը կոպտել է ՝ ասելով. «Գնա գլուխդ պոկի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930