Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի Հայոց պետությունը. Գարեգին Երկրորդ

Հունիս 07,2026 10:42 Share

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը ժամանեց Վաղարշապատի համայնքապետարանի Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցում տեղակայված 14/11 ընտրական տեղամաս։

«Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի Հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները եւ կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարգ եւ բարօր երկիր։

Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց, Տիրոջ սերը, շնորհը եւ ողորմությունը թող լինի մեզ հետ եւ ողջ աշխարհի այսօր եւ միշտ, ամեն։ Մնացեք խաղաղությամբ», – ասաց Վեհափառ Հայրապետը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930