- Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը հանձնաժողովի կողմից արձանագրվել է։
- Գորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտում։ ՔՊ ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկը ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը։ Դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ՝ խախտումն արձանագրելու և համապատասխան գրառում կատարելու համար, սակայն վերջինս հրաժարվել է արձանագրել տեղի ունեցածը։

- Գորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում ՔՊ-ի՝ լուսանկարում պատկերված ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկն ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը։
Դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ՝ խախտումն արձանագրելու և համապատասխան գրառում կատարելու համար, սակայն վերջինս հրաժարվել է արձանագրել տեղի ունեցածը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է. «ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։
Պարզաբանում ենք, որ ոստիկանը իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։ Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն»։


















































