Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններում շատ ավելի առաջընթաց փուլում են, քան ենթադրվում էր. Արտակ Զաքարյան

Հունիս 10,2026 15:00 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

The New York Times-ի տվյալներով՝ իրավիճակի վերջին սրացումներից առաջ, Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցություններում շատ ավելի առաջ էին գնացել, քան ենթադրվում էր։

Ուրանի հարստացման դադարեցում

ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը կարող է համաձայնվել՝ 15 տարի ժամկետով սառեցնել ուրանի հարստացման աշխատանքներից։ Ինչ վերաբերում է արդեն, իսկ հարստացված ուրանի պաշարների ճակատագրին, ապա, ըստ պարբերականի, քննարկվում է նաև դրանց նոսրացման (dilution) տարբերակը։ Այդ դեպքում Իրանի իշխանությունները կարող են հայտարարել, որ նյութը մնում է երկրի տարածքում, սակայն դրա ռազմական նշանակությունը զգալիորեն կնվազի։

Միջուկային օբյեկտների մասով

Վաշինգտոնը պահանջում է ապամոնտաժել Նաթանզի, Ֆորդոյի և Իսպահանի օբյեկտները։ Թեհրանը պնդում է պահպանել առնվազն մեկ օբյեկտ՝ որպես միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելու իր իրավունքի առարկա։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել մեկ վերգետնյա օբյեկտի պահպանման տարբերակը՝ միջազգային խիստ վերահսկողության պայմաններում։

ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների լիարժեք մուտքի իրավունք

Ամերիկյան կողմը պահանջում է անսահմանափակ ստուգումներ, ներառյալ՝ անակնկալ այցեր։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Իրանը կհամաձայնի՞ դրան։

Կարծում եմ, որ նշված պայմաններն ու բանակցային հարցերն ամբողջական չեն, և վերջնական համաձայնության գալու համար կողմերն ունեն նաև այլ առանցքային հարցեր: Այնուամենայնիվ, քննարկվող պայմանները զգալիորեն ավելի խիստ և ընդգրկուն են, քան 2015թ. Բարաք Օբամայի վարչակազմի օրոք եղած համաձայնությունները։

Այսօր, դեռևս լուծված չէ ամենազգայուն հարցերից մեկը՝ Իրանի 25 մլրդ դոլարի չափով ակտիվների ապասառեցումը։ Թեհրանը պահանջում է ստանալ այդ միջոցների հասանելիություն, մինչդեռ ԱՄՆ-ը պատրաստ է այդ քայլին գնալ միայն ապագա համաձայնությունների փուլային և շարունակական կատարման դեպքում։

Այսպիսով, չնայած ներկայիս լարվածությանը՝ կողմերի միջև բանակցություններն, ըստ երևույթին, ավելի առաջընթաց փուլում են, քան ենթադրվում էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930