Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ դատարան պիտի մտնի 14 հոգու գործ, երբ 240-ի մասին է խոսում hակակոռուպցիոն կոմիտեն։ Մենք ի՞նչ պիտի եզրակացնենք դրանից, ո՞ւր են այդ ընտրակաշառքի հաստատված դեպքերը. Ժաննա Ալեքսանյան. «168 ժամ»

Հունիս 11,2026 10:35 Share

«Հետընտրական իրավիճակին մենք դեռ գնահատական չենք կարող տալ․ վերահաշվարկ է ընթանում և դեռ ինչ-որ փոփոխություններ կարող են լինել, բայց որ աննախադեպ բռնաճնշումներ են եղել նախընտրական շրջանում, ես կարող եմ ասել,- 168am-ի հետ զրույցում շեշտեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ մանրամասնելով,- Աննախադեպ բռնաճնշումներ, ծեծի դեպքեր Մասիսում, կարծեմ Հրազդանում և էլի ինչ-որ տեղ, որոնք հետևանքներ չեն ունեցել, այսինքն` չեն ձերբակալվել բռնության հեղինակները։ Հոգեբուժարանում Արմեն Հովհաննիսյանի մահվան դեպքը, որն ուղղակիորեն կապված է ընտրությունների հետ։ Նաև համատարած ձերբակալություններ են տեղի ունեցել»։

Ժաննա Ալեքսանյանն այս համատեքստում հիշեցրեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը։

«Կալանքներ, ձերբակալություններ, տնային կալանք, վարչական հսկողություն և այլն։ Շուրջ 240 անձ է բերման ենթարկվել՝ ըստ կոմիտեի և քրեական վարույթներ են նախաձեռնվել մոտ 115 դեպքում։ Իսկ ամփոփիչ մասում ասվում է` 14 հոգու դեպքում կազմվել է մեղադրական եզրակացություն։ Այսինքն՝ դատարան պիտի մտնի 14 հոգու գործ, երբ 240-ի մասին է խոսում կոմիտեն։ Մենք ի՞նչ պիտի եզրակացնենք դրանից, ո՞ւր են այդ ընտրակաշառքի հաստատված դեպքերը։ Նախընտրական փուլում և ընտրությունների ընթացքում մարդկանց ձերբակալում-տանում էին շարունակաբար, դա ի՞նչ էր,- հավելեց իրավապաշտպանը՝ նկատելով, որ դա միտումնավոր է արվել և թիրախում հատկապես եղել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը,- Չես կարող միտում չտեսնել, և աղմուկը՝ ընտրակաշառքների հետ կապված, երբ աղմկում էին դիտորդական խմբերը, քաղհասարակության ներկայացուցիչները․․․ ․ մենք պետք է տեսնենք, թե ուր են այդ փաստերը, քանի՞ մարդ է դատապարտվել ընտրակաշառքով՝ ոչ թե ձերբակալվել, կալանավորվել չհաստատված մեղադրանքներով։ Շատ կուզենայի, որ Կոմիտեն հայտարարեր, թե քանի ընտրակաշառքի դեպք են բացահայտել․ բացահայտել, և ոչ թե կալանավորել, ձերբակալել ու տարել պահել»։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930