Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա համար է, որ կամ հաստատի, կամ հերքի քաղաքական գործիչների արած հայտարարությունները»

Հունիս 11,2026 13:54 Share

Այսօր ճեպազրույցում լրագրողը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ ենք ձեւական պահում ԿԸՀ, եթե դեռ հաշվարկը չավարտված՝ Նիկոլ Փաշինյանն է որոշում ընտրության արդյունքները։

«Ամբողջ աշխարհում, ժողովրդավարական երկրներում հատկապես դա սովորական պրակտիկա է, որովհետեւ կան հարցումներ, կան ընթացիկ քվեարկության հաշվարկներ, կան տեսակարար կշիռներ եւ ի վերջո՝ կան բազմաթիվ ընտրական տեղամասեր, որտեղ արդյունքներն ամփոփված են։ Եվ կան բանաձեւեր, թե ինչքան կարող է իջնել ընտրական տոկոսը։ Մենք հլա իջնելու էլի տեղ ունենք, որպեսզի արձանագրենք, որ միանշանակ ընտրությունները հաղթել ենք։ Եվ ցանկացած ժողովրդավարական երկրում նմանատիպ հայտարարություններ դուք կլսեք եւ ոչ մի տեղ չեք լսի հարցեր, թե ինչի՞ համար է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա համար է, որ արդյունքներով կամ հաստատի, կամ հերքի քաղաքական գործիչների արած հայտարարությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ընդդիմադիրների հետ կապված փետրվար ամսին նշել էիք, որ ընտրություններից հետո նրանց էջը փակված է լինելու, քրեաօլիգարխիկ գնահատականն էիք տալիս, որ նախկին նախագահները քաղաքականությամբ չեն զբաղվի. փաստորեն սա էլ չկարողացա՞ք անել»,- հարցրեց լրագրողը։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Սասունցի Դավիթ էպոսը հիշո՞ւմ եք, որ ասում է՝ հլա մի հատ քեզ թափ տուր։ Որ մի հատ իրենց թափ տան, մեծ կտոր ականջն է մնալու եւ արդեն մնացել է»։

Հակադարձմանը, որ Սամվել Կարապետյանի ուժը երկրորդն է, Ռոբերտ Քոչարյանը խմբակցություն ունի, Գագիկ Ծառուկյանն էլ գուցե ունենա, Փաշինյանը պատասխանեց. «Ցանկացած հանգուցյալ ունի տապանաքար»:

Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց հարցին՝ արդյոք իշխանությունը դիտարկո՞ւմ է Սահմանադրության փոփոխությունը ստորագրահավաքով հանրաքվեի դնելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930