Այսօր ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկությամբ դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդին:
Արտասահմանյան գրականության ամբիոնը ԵՊՀ-ում գործում է 1929 թվականից և կրում է Մայր բուհի ավանդույթներն ու կրթության պատմությունը:
Այս գործընթացն ուղղված է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Անուշ Սեդրակյանի դեմ և ունի նրան ամբիոնի վարիչի պաշտոնից ազատելու նպատակ:
Դատապարտում ենք և պահանջում ենք դադարեցնել ամբիոնը լուծարելու գործընթացը: Այն համարում ենք միակողմանի, չհիմնավորված և ընդդեմ կրթության ու մարդու իրավունքների:


















































