«Բոլորը շատ լավ հասկանում են, որ ԿԸՀ երեկ ուշ երեկոյան գաղտագողի կայացրած որոշումը ոչ այլ ինչ է, քան բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով արգելել ԲՀԿ-ին մուտք գործել Ազգային ժողով։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի և էական ազդեցություն և ներգործություն ընտրական գործընթացների վրա, ինչպես նաև ընտրությունների արդյունքները թափանցիկությունը, լեգիտիմությունը վիճարկող բան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Ըստ ԿԸՀ-ի, երկու դեպքում էլ գրանցվել էր զինծառայողների քվեարկության դեպք ժամը 20։00-ից հետո։
Իվետա Տոնոյանը հայտարարեց՝ վերահաշվարկների արդյունքում բազմաթիվ ընտրատեղամասերոմ կուսակցությունը երկու անգամ ավել չափով վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների քանակը. «Երեկ՝ ուշ գիշերին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է՝ թույլ չտալ ԲՀԿ-ին հաղթահարել անցողիկ շեմը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































