Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարեց հետևյալը. «Ես գիտեմ մի բան՝ ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%ով ընտրակաշառքով քվե»: Ապա հավելեց. «Առանց փողի նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»:
Դեռ մի կողմ դնենք հարցը, թե որքանով են «օրգանիկ» ՔՊ-ի օգտին տրված քվեները: Այստեղ առանցքայինը ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող Փաշինյանի հայտարարության երկրորդ հատվածն է: Այն է՝ բոլորը, ովքեր հունիսի 7-ին քվեարկել են ոչ թե ՔՊ-ի, այլ մյուս ուժերի, առավել ևս՝ ընդդիմադիր հիմնական երեք ուժերի օգտին, կաշառակերներ են, ընտրակաշառք վերցնողներ: Փաշինյանն իբր ուզում է «խայթել» ընդդիմադիր ուժերին, բայց գործնականում ուղղակիորեն զրպարտում ու վիրավորում է շուրջ 600 հազար ՀՀ քաղաքացիների: Ընդգծենք. նման հայտարարությունը չի կարող լղոզվել «քաղաքական գնահատական», «կարծիք», «ենթադրություն» որակումներով կամ «կռուտիտներով»:
Հատկապես, եթե նկատի ունենանք հայտարարողի կարգավիճակը՝ «ՀՀ վարչապետ», և այն, որ դա ասվել է պաշտոնական մամուլի ասուլիսի ժամանակ:
Փաշինյանը հնչեցրել է որոշակի, պարզորոշ ու ընկալելի ձևակերպված, երկիմաստության տեղ չթողնող, կոնկրետ արտահայտություն (մեղադրանք):
Կարդացեք նաև
Հասկանալի է, որ այն ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Բայց բուն հարցն այն է, որ այդ հայտարարությունից հետո ՀՀ մոտ 600 հազար քաղաքացի պիտի իրավապահ մարմիններից արդեն ծանուցագիր ստացած լիներ՝ որպես մեղադրյալ «ընտրակաշառքի գործով» ներգրավվելու վերաբերյալ, կամ էլ Փաշինյանի նկատմամբ պետք է վարույթ հարուցվեր՝ այդ ծավալի զանգվածային ընտրախախտման մասին փաստեր ունենալու և իրավապահ մարմիններին չներկայացնել
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































