Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ կազմը լեգիտիմության խնդիր ունի, այսօր հարցը ներկայացրեցինք, բայց լուծում չստացավ»․ Արամ Վարդևանյան

Հունիս 26,2026 20:55 Share

«Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի այսօրվա գործողություններին, մեկ հանգամանք կա, որը պետք է առանձնացնել, դա ՍԴ կազմի լեգիտիմության խնդիրն է։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ ՍԴ-ն կարող է նշված խնդիրը լուծել, որովհետև ՍԴ-ն հենց ինքը բարձրաձայնել է այդ հարցը, բայց խնդիրը լուծում չի ստացել։ Այսօր մենք նշված հարցը վերստին ներկայացրել ենք, լրացուցիչ հիմքեր ու հիմնավորումներ ներկայացրեցինք, բայց ՍԴ-ն դրան արձագանք չտվեց՝ դրանով իսկ հենց իր կազմի լեգիտիմության խնդիրն ընդգծելով»,- Սահմանադրական դատարանի շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը։

Նա նշեց՝ կարևոր է արձանագրել, որ ՍԴ-ն ուղիղ նշեց, որ ընտրական վեճերով նույնիսկ 5 դատավորով գործի քննությունը կազմի իրավազորության խնդիր չէր առաջացնի, բայց բոլոր դեպքերում Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության արձանագրում տեղի չունեցավ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանն էլ ասաց․ «Ինչպես Սահմանադրական դատարանն արձանագրեց, մենք ամեն օր նիստ կունենանք, հավանաբար նաև կիրակի օրերին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ լրագրողներին ասաց, որ կան շատ հստակ հիմքեր ամբողջ քվեարկությունն անվավեր ճանաչելու, ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն նշանակելու, ինչպես նաև ԲՀԿ-ի գողացված մանդատները վերադարձնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930