Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է լինի ազատ երկիր: Մեկ քաղբանտարկյալն անգամ արդեն շատ-շատ է, քանի որ նրանով բացվում է դուռը դեպի բռնապետություն. Լևոն Զուրաբյան

Հունիս 15,2026 10:40 Share

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Բռնադատվածների հիշատակի օրը գնացինք ծաղիկ դրեցինք հուշարձանին: Այդ հուշարձանը կառուցվել է, որ հարգվի Խորհրդային Միության կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ իրականացված քաղաքական տեռորի զոհերի և բռնաճնշումների ենթարկված միլիոնների հիշատակը:

Այս հուշարձանը կառուցվել է նաև այն նպատակով, որ անկախ Հայաստանում չլինեն քաղաքական բռնաճնշումների հետևանքով մահվան և ազատազրկման ենթարկվածներ:

Այսօր Հայաստանում նորից կան տասնյակ քաղբանտարկյալներ, բռնադատվածներ: Նիկոլական պրոպագանդիստները ստորաբար փորձում են արդարացնել ապօրինությունները, ասելով, որ չի կարելի իրենց արածը համեմատել ոչ բոլշևիկյան տեռորի, և ոչ էլ անգամ 2008 թվականի ընտրությունների և մարտի 1-ի հետ:

Այո, խորհրդային բռնադատվածները կազմել են բնակչության 1 տոկոսից ավելին, հիմա բռնադատվածներն ու քաղբանտարկյալները հաշված մարդիկ են և պատժի դաժանությունն անհամեմատելի է: Համեմատելու բան իսկապես չկա:

Բայց բռնաճնշումների մասշտաբների տարբերությունը չի արդարացնում բռնապետական նկրտումների հանցավորությունը: Մեկ քաղբանտարկյալն անգամ արդեն շատ-շատ է, քանի որ նրանով բացվում է դուռը դեպի բռնապետություն:

Հոկտեմբերի 27-ի սպանությունները, 2008 թվականի ընտրությունների կեղծումը, մարտի 1-ի ոճրագործությունը, 2015-ի սահմանադրական հանրաքվեի կեղծումը իսկապես Հայաստանի նորանկախ պատմության ամենախայտառակ ոճրագործություններն են: Բայց դա չի արդարացնում ոչ 2026 թվականի ընտրությունների կեղծումը, ոչ էլ Արթուր Օսիպյանի կամ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները:

Հայաստանը պետք է լինի ազատ երկիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930