Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին: Հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան

Հունիս 15,2026 14:12 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռքբերված համաձայնությունը կարևոր խթան է ողջ տարածաշրջանի, և հատկապես մեր երկրի համար: Հուսանք, որ մինչև հունիսի 19-ը խոչընդոտող զարգացումներ չեն լինի, և Հուշագիրը կստորագրվի:

Իսկ հաջորդող երկամսյա բանակցություններում կարևոր է, որպեսզի կողմերն այնպիսի պայմանագիր պատրաստեն, որը երկար ժամանակով փակի մերձավորարևելյան տարածաշրջանի հակամարտությունների դուռը:

Քանի դեռ Հուշագրի պաշտոնական տեքստը հրապարակված չէ, անհանգստացնում է այն, որ կողմերի աղբյուրները միմյանցից էականորեն տարբերվող բովանդակությամբ են մեկնաբանում այն:

Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին: Հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ:

Հետևենք զարգացումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930