Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանին ձերբակալել են նոր քրեական գործի շրջանակներում

Հունիս 19,2026 11:40 Share

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին այսօր առավոտյան ձերբակալել են քրեական նոր գործի շրջանակներում: Նրա որդին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սամվել Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ չգիտեն՝ ինչ մեղադրանքի շրջանակներում է ձերբակալվել:

«Առավոտյան օրը սկսել է, ոստիկանները եկել են, ասել են, որ տանում են քրեական վարչություն, ձերբակալել, տարել են: Ոնց հասկանում ենք՝ նոր գործ է, հին գործի հետ կապ չունի: Հին գործի պես կարած գործ է հարցազրույցից: Դետալները չգիտենք, կտանեն քննչական, փաստաբանը կծանոթանա գործի նյութերին: Հարցազրույցի մեջ հանցակազմ գտած, հորինված գործ է» ,- ասաց Սամվել Հակոբյանը:

Նրա խոսքով, իր հոր ձերբակալությունը տրամաբանական շարունակությունն է ընդդիմադիր գործիչների նկատմամբ տարվող ճնշումների. «Եթե մնում է իշխանության, ապա ռեպրեսիվ ապարատն ավելի է ուժեղացնում: Ուժայիններն էլ հասկանում են, որ ինքը վերարտադրվել է, խելոք իր ասածներն անում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930