Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասը Թուրքիայի ԱԱԽ նիստի օրակարգում

Հունիս 19,2026 12:13 Share

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ-MGK) հերթական նիստը, որը տևել է շուրջ 2 ժամ։ Նիստի արդյունքներով հրապարակվել է 11 կետից բաղկացած հռչակագիր, որտեղ անդրադարձ է կատարվել ինչպես ներքին անվտանգությանը, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին։

Ըստ այդմ՝ նիստում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված վերջին զարգացումները։

Ընդգծվել է, որ Թուրքիան, որպես երաշխավոր երկիր, վճռական է հանդես գալու կիպրոսցի թուրքերի անվտանգության հարցում։ Նշվել է, որ թույլ չեն տա որևէ մի իրողություն, որը կվնասի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) շահերին ու կխաթարի խաղաղությունը տարածաշրջանում։

Նիստի ընթացքում գոհունակություն է հայտնվել Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Դատապարտվել են Իսրայելի գործողությունները Պաղեստինի Գազայի հատվածում, Արևմտյան ափում և Լիբանանում։

Օրակարգից անմասն չի մնացել նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը: Կողմերին կոչ է արվել քայլեր ձեռնարկել արդար և տևական խաղաղության հասնելու համար՝ զերծ մնալով հակամարտությունը դեպի Սև ծովի ավազան ընդլայնելուց։

«Թուրքիան և տարածաշրջանն առանց ահաբեկչության» տեսլականի համատեքստում հռչակագրում վերահաստատվել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ շարունակելու պայքարը իրենց կողմից ահաբեկչական համարվող կառույցների (PKK, FETÖ, DEAŞ) դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930