Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանուշ Սահակյան. Ադրբեջանը դեռ 10-ից ավելի շահած գործերով փոխհատուցում չի տրամադրել. «Ա1+»

Հունիս 19,2026 15:40 Share

«Ա1+». Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլյան պատերազմում ադրբեջանական ուժերի կողմից հայ զինծառայողի սպանության, խոշտանգման և գլխատման դեպքով պարտավորեցրել է Ադրբեջանին փոխհատուցել 100000 եվրոյից ավելի գումար։

Ադրբեջանը պարտավոր է երեք ամսվա ընթացքում վճարել արդարացի փոխհատուցում`60,000 եվրո՝ հայ զինծառայող Հ.Տ.-ի ծնողներին (ոչ նյութական վնաս), 30,000 եվրո՝ նրա քրոջը (ոչ նյութական վնաս), 14,210 եվրո՝ դատական եւ այլ ծախսերի համար:

Իսկ ինչպե՞ս է այդ գումարը Ադրբեջանը փոխանցելու դիմումատուին։ Դատարանում դիմողների ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանն «Ա1+»-ի հետ զրույցում հիշեցնում է, որ գումարը պետք է վճարվի Ադրբեջանի պետական բյուջեից։

Սիրանուշ Սահակյանն այստեղ խնդիր է բարձրաձայնում՝ ունենք 10-ից ավելի շահած գործեր՝ ընդդեմ Ադրբեջանի, սակայն մինչ այժմ փոխհատուցում չի տրամադրվել։ Նրանք առաջիկայում պատրաստվում են խախտման ընթացակարգով դիմել Ադրբեջանի դեմ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930