«Ես էլ եմ մասնակցել այդ փակ նիստերին և գիտեմ, թե ինչքան գաղտնիքներ կարող էին չասվել։ Բայց նախարարը, Գլխավոր շտաբի պետը, վստահելով, ընդառաջելով, հավատալով ընդդիմադիր պատգամավորներին, գրեթե ամեն ինչ բացում էին նրանց առաջ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի գործին։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով։ Նա հիմա կալանավորված է և մեղադրվում է ԱԺ փակ նիստերից մեկում հնչած գաղտնի տեղեկություններն ավելի քան 600 հազար դոլարով ռուսական հատուկ ծառայություններին վաճառելու մեջ։
«Շատ ցավալի է, բայց մենք երբեմն տեսնում էինք, որ այդ փաստերը գրեթե ուղիղ սղագրությամբ հայտնվում էին այլ երկրների հատուկ ծառայությունների մոտ»,- հավելեց Սիսակ Գաբրիելյանը։
Կարդացեք նաև


















































