«Փաստինֆո». Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։
Նախագահողը նշեց, որ համաձայնել է պաշտպանական կողմի դիրքորոշման հետ, որ գործող իրավակարգավորումները վատթարացնում են Առուշանյանի վիճակը՝ հաշվի առնելով, որ արարքը կատարելու և դատապարտվելու պահին նման իրավահարաբերություններ չեն եղել, իսկ պատժի փոխարինման հարցը քրեաիրավական հարաբերություն է, ոչ թե՝ քրեադատավարական։
Միևնույն ժամանակ, նախագահողը նշեց, որ դատապարտյալի վրա չի կարող դրվել ինքնակատարման պարտականություն, եթե պետությունը չունի բավարար օրենսդրական մեխանիզմներ պետության անունից պատիժն ի կատար ածելու, ապա չի կարող դատապարտյալի վրա դրվել պատիժն ինքն իրեն ի կատար ածելու։


















































