Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը

Հունիս 24,2026 13:12 Share

Սահմանադրական դատարանի կայքից տեղեկանում ենք, որ ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը՝ պահանջելով տրամադրել ընտրություններին մասնակցած անձանց ամբողջական տվյալները՝ այն անձանց վերաբերյալ, որոնց տվյալներն ու քվեարկության վայրերը պահվել են գաղտնի, և որոնց ընդհանուր թիվը կազմում է 16 738 անձ։

ՍԴ-ի որոշմամբ՝ նշված տվյալները ՆԳՆ-ն պետք է տրամադրի մինչև այսօր՝ ժամը 18:00-ը։

ՆԳՆ-ից նաև պահանջվել է ներկայացնել, թե համապատասխան ընտրական ցուցակներում բնակության վայրի հաշվառումից ժամանակավորապես քանի անձ է հանվել, այդ անձանցից քանիսի տարիքային խումբն է համապատասխանել 18–23 տարեկանին, ինչպես նաև՝ ինչ իրավական, տեխնիկական և կազմակերպական վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար այդ անձանց կողմից երկու կամ ավելի անգամ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը։

Մեկ այլ աշխատակարգային որոշմամբ էլ Սահմանադրական դատարանը դիմել է ԱԱԾ-ին՝ պահանջելով տվյալներ Հայաստանի Հանրապետության սահմանը հատած անձանց վերաբերյալ, մասնավորապես՝ ՀՀ մուտք գործած և 18 տարին լրացած քաղաքացիների թվային տվյալները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930