Լրահոս
Օրվա լրահոսը

Աբիսողոմոնյանը և Նայեֆ Ալ-Ֆայեզը մտքեր են փոխանակել Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության խորացման հեռանկարների շուրջ

Հունիս 25,2026 15:17 Share

Հունիսի 24-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալ Նայեֆ Ալ-Ֆայեզի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև մշակույթի ոլորտում առկա փոխգործակցության շրջանակի ընդլայնման և համագործակցության խորացման հեռանկարների շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ և կառուցողական ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի աշխատանքներում:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործիքակազմի ընդլայնմանը։ Այս համատեքստում առանձնանշվել է նախորդ տարի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի կողմից առաջարկված և միաձայն ընդունված «Մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդումը նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով բանաձևը:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված համագործակցությունը և կարևորել դրա շարունակական զարգացումը՝ կազմակերպության մանդատի շրջանակներում մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և մշակութային բազմազանության խթանման ուղղությամբ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930