Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ու շատ վտանգավոր ծրագիրը կասեցնելու համար. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 25,2026 15:51 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ու շատ վտանգավոր ծրագիրը կասեցնելու համար։ Ըստ իս՝ կզանգեր Ալիևին ու ուղիղ տեքստով կասեր. «Նայի՛ր, Իլհամ Գեյդարովիչ, ես էլ գիտեմ՝ դու Արցախում ինչեր ես արել, դու էլ գիտես։ Հիմա տես, եթե մենք այս պահին դրա մասին չենք խոսում, ու դու շարունակում ես աչք ունենալ Հայաստանի վրա, էս խաղաղության սուտի թատրոնի վրա վարագույր է քաշվում, գնում ենք Միջազգային քրեական դատարան։ Ես արդեն Հռոմի ստատուտը վավերացրել եմ, դու էլ երրորդ երկրով դիմի, գնանք, թող միջազգային դատարանը որոշի՝ ով ով է ու ով ինչ իրավունք ունի»։

Դրանից հետո սկսում ես նաև աշխատացնել թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական ուղղություններով դիվանագիտական գործիքակազմերը, ասում ես. «Հարգելի՛ գործընկերներ, կամ Ալիևին բացատրեք, որը որից հետո է, կամ սկսվում է դատարանները ողողելու գործընթացը»։

Ալիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմական հանցագործ է, շատ լավ տեղյակ է Ադրբեջանում պետական մակարդակով ատելության քարոզի մասին հսկայական փաստական նյութի առկայությունից, տեղյակ է, որ շատ խոցելի է թե՛ փաստերի, թե՛ իրավունքի դաշտում, ու եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր։

Այսօրվա վտանգավոր ու հանդուգն պահվածքը գալիս է նրանից, որ Հայաստանի ղեկավարությունն իրենից կախվածության մեջ է, որևէ կերպ չի արձագանքելու իր զավթողական ծրագրերին, միակ բանը, որ անելու է, դա իր օգտին փաստաբանությունն է։

Հիշե՛ք՝ Ադրբեջանի դեմ պայքարի ձևերը կան թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական դաշտում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930