Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատը հետ է կանչել իր որոշումը, որով ԱՄՆ նախագահին կոչ էր արվում դուրս բերել ամերիկյան զորքերն Իրանի շրջակայքից

Հունիս 25,2026 16:13 Share
us senat

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ըստ նախագահ Թրամփի «Truth Social» սոցիալական ցանցում արված գրառման՝ տեղի ունեցած կրկնակի քվեարկության ընթացքում ԱՄՆ Սենատը փոխել է դիրքորոշումը: Սենատը հետ է կանչել իր որոշումը, որով կոչ էր արվում ԱՄՆ նախագահին դուրս բերել ամերիկյան զորքերն Իրանի շրջակայքից։

Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի։

Սենատորներ Ռենդ Փոլը և Բիլ Քեսիդին փոխեցին իրենց դիրքորոշումը։

Գլխավոր պատճառներից մեկն իմ կարծիքով հետևայլն է.

Միացյալ Նահանգներն այլևս չեն կարող իրենց թույլ տալ դուրս գալ Պարսից ծոցից։ Որովհետև Միացյալ Նահանգների տնտեսական հզորության հիմքերից մեկն այն է, որ աշխարհում նավթի առևտուրը կատարվում է ԱՄՆ դոլարով։ Հատկապես, երբ դրանք արվում են ոչ թե վիրտուալ դրամական միջոցներով են, այլ իրական վճարումներով:

Եթե Միացյալ Նահանգները լքեն ծոցը, դա կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցում, որտեղ գտնվում են աշխարհի նավթային պաշարների զգալի մասը, նավթի առևտուրը ժամանակի ընթացքում կսկսի իրականացվել այլ արժույթներով՝ յուանով, ռուփիով, եվրոյով և այլ արժույթներով։

Տնտեսական առումով դա կարող է մեծ պրոբլեմներ հարուցել Նահանգների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930