Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և ԵՄ միջև կայացել է անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստ

Հունիս 25,2026 20:02 Share

Հունիսի 24-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը մասնավորապես անդրադարձ են կատարել Հայաստանում անվտանգային ոլորտի բարեփոխումներին, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում շարունակական համագործակցությանը, Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը, Հայաստանի համապատասխան կրթական հաստատությունների և Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի միջև համագործակցության հաստատման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Մտքեր են փոխանակվել նաև հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայության ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության շուրջ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի համապատասխան կառույցների կարողությունների զարգացմանը։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդի հարցերի։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930