Սահմանադրական դատարանը հունիսի 25-ին աշխատակարգային նոր որոշում է ընդունել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով։
«Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչը միջնորդել էր դատարանին միավորված վարույթից առանձնացնել և առանձին սահմանադրական վարույթով քննել Սահմանադրական դատարան ներկայացված իրենց դիմումը։
Դատարանը մերժել է նշված միջնորդությունը, քանի որ ինչպես «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումները վերաբերում են նույն հարցին։


















































